Ներքին 3 տարի առաջ - 18:32 28-12-2022

Միութենական պետության մեջ մտնելու խոսակցությունը քաղաքական մանիպուլյատիվ սյուժե է. Աշոտյան

ՀՀ–ի` Միութենական պետության մեջ մտնելու խոսակցությունները գոյություն չունեցող քաղաքական մանիպուլյատիվ սյուժե էր։ Այս մասին այսօր՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ակնհայտ էր, որ դա գոյություն չունեցող, մանիպուլյատիվ սյուժե էր, որ նետում էին դաշտ՝ մի բանի համար, որպեսզի դիրքավորվեն որպես անկախականներ, Հայաստանի սուվերենության համար մարմնի ոչ մի մաս չխնայող տղերք։ Հիմա եկեք հասկանանք՝ դա ինչ էր նշանակում։ Տեսականորեն ցանկացած վերպետական կառույց մտնելիս՝ դու զիջում ես քո սուվեերնության մի մաս, այդպես է ամբողջ աշխարհում, բոլորը դա տալիս են։ Հիմա Ֆրանսիան, որ այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ է, ինքնիշխան չէ՞։

Ես փորփրեցի, թե ինչ է նշանակում Միութենական պետություն այսօր։ Միութենական պետությունը անցյալ տարի Վլադիմիր Պուտինի և Լուկաշենկոյի կողմից հաստատված 28 ճանապարհային քարտեզներն են, որոնք հիմնականում վերաբերում են տնտեսական, ֆինանսական և այլ ոլորտային համագործակցություններին։ Այսօր միութենական պետության նոր փաստաթղթերի մեջ քաղաքական վերպետական փաստաթուղթ չեք գտնի։ Ցանկացած վերպետական կառույց չի ցանկանում պրոբլեմատիկ անդամ ունենալ, օրինակ ՆԱՏՕ մտնելու համար դու պետք է չունենաս տարածքային վեճեր հարևանների հետ, դրա համար Ուկրաինան և Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամության գործընթացը չեն ավարտել։ Հիմա հարց՝ ձեր ճանաչած եվրասիական ամենապրոբլեմատիկ պետությունը ո՞րն է, ավաղ Հայաստանի Հարապետությունը, ու մենք այդ պրբլեմներով կարծում ենք, որ մեզ ընդունելու են որևէ վերպետական կառո՞ւյց»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում ասել էր, թե ՀՀ-ին ուզում են Միութենական պետություն մտցնել։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար