Արտաքին 4 տարի առաջ - 22:28 04-11-2021

Միշուստինը հայտարարել է կենսաթոշակների հարցում Միութենական պետության միասնական մոտեցման մասին

Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունը կաշխատի կենսաթոշակների և բնակչության սոցիալական ապահովության հարցում միասնական մոտեցման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը` ելույթ ունենալով Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով առցանց հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն։

Միխայիլ Միշուստինն անդրադարձել է կենսաթոշակային ապահովման թեմային և ընդգծել, որ երկու երկրները միութենական պետության շրջանակներում աշխատելու են աշխատանքային հարաբերությունների, բնակչության զբաղվածության, կենսաթոշակային ապահովման և սոցիալական պաշտպանության ոլորտներում օրենքների ներդաշնակեցման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում