Ներքին 3 տարի առաջ - 11:18 28-12-2022

Քաղաքային ընտրություններում ՔՊ չի լինելու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր, որ հաջորդ տարվա ընտրություններում Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն հենց 33-ամյա Ավինյանն է։

Oragir.News-ի տեղեկություններով, Տիգրան Ավինյանը քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է ոչ թե ՔՊ-ի անունով, այլ իր՝ «Ավինյան դաշինք»֊ով։

Ըստ այս մտքի հեղինակների` դա կօգնի, որ նախ` Ավինյանին չասոցացնեն ՔՊ֊ի անվերջ պարտությունների ու ձախողումների հետ, երկրորդ` կլինի նշան, որ Ավինյանի ճանապարհը քաղաքապետով չի սահմանափակվելու։

Հիշեցնենք, որ Ավինյանից բացի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու հայտ են ներկայացրել նաև երգիչ Ռուբեն Հախվերդյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը։