Ներքին 3 տարի առաջ - 00:06 28-12-2022

Պետք է հրատապ կարգով, պատշաճորեն նախապատրաստվել գալիք պատերազմին․ Արմեն Այվազյան

«Մեր հասարակությունն անտեսում է գլխավոր խնդիրը, այն է՝ ԱՄԵՆԱՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ։ Մտադրվել են Հայկական հարցը մեկընդմիշտ լուծել՝ Հայաստանն ամբողջությամբ հայաթափելով և ՀՀ-ն լուծարելով»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։

«Ահա թուրք-ադրբեջանական այս ռազմավարական նպատակն է, որ մեզանում շատերը տակավին չեն գիտակցում։ Փոխարենը՝ թուրքական հարձակումներն ու շրջափակումները դիտում են որպես իրարից անջատ երևույթներ։

Երեկ հարձակումներն էին Սև լճի, Փարուխի, Գեղարքունիքի գյուղերի, Իշխանասարի, Ջերմուկի վրա, այսօր՝ Բերձորի միջանցքի փակումն է, վաղը՝ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ գրոհներ մեր ուրիշ բնակավայրերի ու բարձունքների ուղղությամբ։ Թուրքերը մեծ պատերազմն ի վերջո սանձազերծելու են, ու դրանում կասկած չկա։

Ուստի հերթական սադրանքներն առանձին-առանձին երկար-բարակ քննարկելու կարիքն անգամ չկա։ Պարզապես պետք է հրատապ կարգով, պատշաճորեն նախապատրաստվել գալիք պատերազմին։ Սա է, որ չի անում ՀՀ խամաճիկային իշխանությունը։ Սա է, որ չի տեսնում իր կարիերիստական մանր խնդիրների մեջ թաթախված հայ չինովնիկությունը՝ ուժայինններից սկսած և ակադեմիական-համալսարանական վերնախավերով վերջացրած։ Երիտասարդությունն էլ թմրած-քնած է խոր քնով։

Հ.գ. Իսկ թե ինչ պետք է անել, այդ մասին բազմիցս եմ առաջարկել, գրել ու խոսել վերջին օրերին, շաբաթներին, ամիսներին և տարիներին։ Դեռևս տեղ չի հասնում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում