Ներքին 3 տարի առաջ - 22:42 27-12-2022

ՀՀ իշխանությունները ՀՀ բնակչության և աշխարհի հետ երկակի խաղ են խաղում․ Կարեն Հեքիմյան

«ԱԽՔ Գրիգորյան Արմենն ասում է, որ «Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը»:

Լավ, ենթադրենք: Իսկ ի՞նչ է ցանկանում Հայաստանը: Ինչպե՞ս է դրա դեմն առնում: Այդ մասին ԱԽՔ-ը լռում է»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Ի՞նչ եք կարծում. Ռուսաստանն Ուկրաինային, Վրաստանին կամ Էստոնիային չի՞ ցանկանում ինչ-որ բան ստիպել: Իհարկե, ցանկանում է: Տեսեք, թե ինչպես են պատասխանում Ռուսաստանի նմանօրինակ քայլերին այդ պետությունները: Մի մասն արյունով, մյուսը՝ քրտինքով և ուղեղով:

Տրամաբանությունը հուշում է, որ ԱԽՔ-ի նման հայտարարությունից հետո (կամ զուգահեռ) մենք պետք է ականատես լինեինք Ռուսաստանին տոտալ հակադրման գործողություններին: Սակայն, մենք տեսնում ենք, թե ինչպես է (ԱԽՔ-ի հայտարարությանը զուգահեռ) ՀՀ ղեկավարը Ռուսաստանի ղեկավարից նվեր (մատանի) ընդունում:

Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները ՀՀ բնակչության և աշխարհի հետ երկակի խաղ են խաղում: Իսկ խաղի նպատակն իրենց իշխանությունը հնարավորինս երկար պահպանելն է: Սրանց համար իշխանության ամեն վայրկյանը հազարավոր մարդկային կյանքերից ավելի թանկ է»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը