Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:16 27-12-2022

Ինձ ասացիք տականք, լաչառ․ մետրոյի կայարանից ի՞նչ կա, ժողովուրդ․ Թեհմինա Վարդանյան

«Իմ քայլը» խմբակցությանը և ողջ քաղաքական թիմից ուզում եմ հարցնել՝ մետրոյի կայարանից ի՞նչ կա, ժողովուրդ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում ասաց ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը՝ հիշեցնելով, որ շուտով «Իմ քայլը» թիմի կառավարման 5-րդ տարին կլրանա, խոստումներից՝ մետրոյի կայարան ունենալը կյանքի չի կոչվել։

«Հնգամյա զարգացման մեջ կար մետրոյի կայարան, ո՞ր փուլում ենք։ 2019 թվականին, երբ ես ասում էի՝ չեմ հավատում, որ լինելու է, դուք բոլորդ, ինչպես նաև ձեր քաղաքական թիմի համակիրները, ինձ գրում էիք՝ տականք, լաչառ, չար մարդ, դու չես ուզում մետրոյի նոր կայարան ունենք, կտեսնես, որ կունենանք։ Ունեցա՞նք»,-ասաց Վարդանյանը։

Ավագանու անդամի հարցմանն ի պատասխան քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց՝ ինչպես տեսնում եք, մետրոյի կայարան դեռ չունենք, և ներկայացրեց, թե ինչ են արել ու աշխատանքները որ փուլում են․ «Քաղաքապետարանի կողմից հայտարարվել է մրցույթ, նախագծող կազմակերպությունը կա, նախագծման փուլում է, մինչև շինաշխատանքները սկսելը՝ դեռ բավական աշխատանք կա անելո։ Բայց համայնքային և պետական բյուջեից 1,8 մլրդ դրամ՝ 4 մլն դոլար ենք ծախսում, որպեսզի ունենանք նախագծանախահաշվային փաստաթուղթ։ Շինարարական բոլոր կապիտալ ծախեը պարտադիր պետք է ունենանք այս փաստաթուղթը։ Նախատեսվում է՝ նախագիծը պատրաստ կլինի 2023 թվականի հուլիս ամսին։ Երեք փուլով է։ Հիմա երկրորդ փուլի ընդունման-հանձնման գործընթացն է տեղի ունենում, որից հետո պիտի քննարկվեն ֆինանսական աղբյուրները, թե որ ֆինանսական աղբյուրներով են լինելու շինաշխատանքները, ու հետո կհայտարարենք մրցույթ։ Մեր նպատակն է, որ մենք ունենանք մետրոյի կայարան, ու դրա համար տանում ենք աշխատանքներ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը