Ներքին 3 տարի առաջ - 16:25 27-12-2022

Այն, ինչ հիմա չկա խանութներում՝ մարդկանց տանն է․ պատգամավորն Արցախում տիրող իրավիճակի մասին

Հայաստանից Արցախին տրամադրված հումանիտար օգնությունը տրամադրվել է բուժհաստատություններին, և բնակչության լայն հատվածը դրանից չի օգտվել։ Այնտեղ առավելապես մանկական սնունդ ու դեղամիջոց է եղել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Դե, բնականաբար, ինչ-որ մի կերպ կթեթևացնի իրավիճակը։ Բայց իրավիճակն Արցախում նույնն է, խանութներում ինչպես ներկայացնում են՝ այդպես չէ։ Այսինքն, սարսափելի վիճակ չկա, որովհետև հիմա վերահսկվում է սննդի քանակը, որպեսզի այնպես չլինի, որ մարդկանց մի մասը 1 տարվա պաշար ձեռք բերի, մյուսները մնան ձեռնունայն։ Այդպես, քիչ խմբաքանակով խանութները ստանում են ձավարեղեն, բրինձ, հնդկաձավար։ Խանութներ կան, որ, օրինակ՝ մակարոն տեսականի չունեն, բայց խանութներ կան՝ բավականին շատ տեսականի ունի»,- ասաց նա։

Պատգաավորի խոսքով՝ ինքն այսօր շրջել է Ստեփանակերտի խանութների մեծամասնությունում, ծանոթացել իրավիճակին։ «Կան ապրանքատեսակներ, որ արդեն ավելի քիչ է հանդիպում՝ նույն արևածաղկի ձեթն այս պահին բացակայում է։ Բայց դրա փոխարեն կան եգիպտացորենի ու ձիթապտղի ձեթեր։ Ուղղակի մարդիկ դա շատ են առել։ Այն առաջին օրերին, երևի թե անասելի քանակով առել են ու պաշարել տանը։ Այսինքն, այն, ինչ հիմա չկա խանութներում՝ մարդկանց տանն է։ Խնդիրը բանջարեղենն է։ Մրգերի բավականին մեծ տեսականի կա։ Այնպես չէ, որ հնարավոր չէ ապրել»,- ասաց նա։

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ մարդկանց մոտ անհանգստությունն առավելապես եղել է սկզբում՝ մտավախությամբ, որ գուցե չկարողանան հարմարվել։ Հիմա, իր խոսքով, բոլորն էլ հարմարվել են ու շարունակում են դիմակայել։

«Բավարար քանակով կաթնամթերք ունենք՝ տեղական արտադրության։ Այսինքն, այն սնունդը, որի բացակայության դեպքում մարդու մոտ կարող են առողջական խնդիրներ առաջանալ՝ այդ սննդի պակասն, ամեն դեպքում, չկա։ Միսը կա, հավը կա, ձուն, էլի սեփական արտադրության՝ կա։ Միայն մի հարց է անհանգստացնում՝ արդյոք ճանապարհը որքան ժամանակ է փակ մնալու և երբ կբացվի։
Որպեսզի միակողմանի զիջումների ու լարվածության գնով չլինի։ Լարվածության խնդիրը հիմնականում դա է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը