Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:42 27-12-2022

Հաջողվել է խոսել երեքով. Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը.

«Բոլորովին վերջերս մենք անցկացրել ենք միջկառավարական հանձնաժողովի նիստ, և գործընկերներն արձանագրել են, որ մենք տնտեսության ոլորտում իրավիճակի շատ դրական զարգացում ունենք։ Այս տարվա 10 ամիսներին առևտրաշրջանառությունն ավելացել է 73 տոկոսով: Սա լավ արդյունք է: Բայց մենք ձեզ հետ դեռ երեկ էինք սկսել, և հաջողվեց երեքով խոսել: Իհարկե, գլխավոր հարցը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, ամեն ինչ, ինչը կապված է Ղարաբաղի հետ: Այնպես որ, ինչպես պայմանավորվել էինք, բոլոր այս հարցերը մանրամասն կքննարկենք»,- ասել է Պուտինը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին