Ներքին 3 տարի առաջ - 12:46 26-12-2022

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ։

Փաստաթղթում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար»: