Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:15 26-12-2022

MAN ավտոբուսներից 4-ն արդեն Երևանում են, հաջորդ 4-ը կհասնի 2 օրից

Երեկ Երևան է ժամանել գերմանական MAN մակնիշի ավտոբուսների 4 միավոր խմբաքանակը, որը տեղակայվել է «Երևանտրանս» ընկերության տարածքում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

«Ելնելով ձմեռային պայմաններում անվտանգ երթևեկության նպատակներից ավտոբուսները Երևան կտեղափոխվեն 4-ականով, հաջորդ խմբաքանակն ակնկալում են վաղը չէ մյուս օրը»։

Անդրադառնալով չինական «Ժոնգտոնգ» ավտոբուսներին, Թարփոշյանն ասաց. «Երեկվա դրությամբ նավն արդեն մոտեցել է բեռնաթափման։ Կարծում եմ, առնվազն 30 միավոր խմբաքանակը մինչև տարեվերջ կտեղափոխեն, մնացածը հաջորդ տարի կսկսեն փոխադրել»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում