Ներքին 3 տարի առաջ - 13:29 23-12-2022

Հավատացողներն ապուշ են, չհավատացողները՝ թուրք․ ում էր վիրավորում Արծրուն Հովհաննիսյանը

2020-ի 44-օրյա պատերազմի օրերին առաջնագծից կեղծ տեղեկություններ հաղորղոդ ու մարդկանց մոտալուտ «հաղթանակի» մասին կեղծիքներով կերակրող Արծրուն Հովհաննիսյանը, տևական ժամանակ սոցիալական ցանցերում լռություն պահպանելուց հետո սկսել էր ռազմագիտական դասեր տալ, հետո էլ բանակից պատմել։

Համացանցում օգտատերերից մեկի հարցին, թե՝ «Քեզ դեռ հավատացողներ կա՞ն», նա պատասխանել է, որ «Հայերն իրեն հավատում են, իսկ թուրքերը՝ ոչ»:



Հատկանշական է, որ իր այս մեկ արտահայությամբ նա հաջողեց վիրավորել թե իրեն հավատացող հայերին, թե չհավատացողներին։

Բոլոր նրանց, ովքեր իրեն չեն հավատում և վստահ են, որ նա 44 օր շարունակ, նաև դրանից հետո նա ստել է, իսկ այդպիսիք մեր հասարակության մեջ ակնհայտորեն գերակշիռ մեծամասնությունն են, նա անվանում է թուրք։ Իսկ հայ հասարակության մեջ «թուրք» կոչվելուց թերևս բոլորը չէ, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով, կարող են չվիրավորվել։

Մյուս կողմից էլ, արդեն վաղուց, անգամ առանձին դրվագներով ու դեպքերով հայտնի են, թե երբ և ինչպես է ստել Հովհաննիսյանը։ Անգամ այդ բացահայտումներից հետո, եթե դեռ կան մարդիկ, ովքեր որևէ կերպ շարունակում են հավատալ նրան, ապա նրանք էլ ակնհայտորեն առնվազն ապուշ են։

Ստացվում է, որ Հովհաննիսյանն իրեն չհավատացողներին թուրք է անվանում, իսկ հավատացողներին նվազագույննը՝ ապուշ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ անտեղի է համարում հրապարակային դաշտում հայ-թուրք դիսկուրսը։ «Երբ հրապարակավ մտնում ենք նման դիսկուրսի մեջ՝ սա մեր թշնամիներին հնարավորություն է տալիս առաջին հերթին պաշտպանվելու մեր պնդումներից՝ իրենց կողմից ռասիզմ իրականացանելու կապակցությամբ, երկրրոդ հերթին հենց մեզ ներկայացնելու նման մեղադրանքներ՝ կոնկրետ ազգի նկատմամբ ռասիզմ իրականացնելու վերաբերյալ։

Մենք կարող ենք կենցաղային մակարդակում որոշակի խոսակցություններ ունենալ, բայց հրապարակային դաշտում նման ձևակերպումները որպես պիտակումներ օգտագործելը վտանգավոր է։

Ինչ վերաբերում է այս սուբյեկտին, ապա կարիք չեմ համարում նրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ։ Ակնհայտ է, որ որևէ մեկի մոտ այլևս կասկած չի հարուցում, որ եղել են ակնհայտ կեղծիքներ, երկրորդ՝ շատ քչերի մոտ կարող է կասկած հարուցել, որ դա դիտավորյալ է արվել։

Այդ անձը կարող է պնդել, որ դա դիտավորություն չի պարունակել, բայց շատ քչերը կարող են դրան հավատալ, երրորդ՝ քչերի մոտ կարող է լինել մոտեցում, որ նա դա արել է բարեխղճորեն։ Կարծում եմ, որ բոլորի համար էլ հասկանալի է, որ նա դա արել է քաղաքական իշխանության բարեհաճությունը ձեռք բերելու նպատակով և նա այդ նպատակն իրականացրել է՝ որոշակի գործառույթներ ստանձնելով ԱԺ-ում, ինչի արդյունքում, այս պահին իրեն բավական լավ է զգում»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»