Ներքին 3 տարի առաջ - 18:13 22-12-2022

ՄԱԿ-ի կամ այլ կառույցի առաջ վեր ընկնել ու ասել, թե բան եմ ձեռնարկում, ապուշություն է. Ստեփան Դանիելյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բագլարյանը երեկ հայտարարեց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույցի դադարեցման մասին։

«Արդեն տասներորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է Արցախի լրիվ շրջափակումը՝ իր բազմաթիվ ու վտանգավոր հետևանքներով: Իսկ ութերորդ օրն է, որ մենք նստացույց ենք իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև», - հայտարարել էր նա։

Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ հարցնելով, թե որքանով է ճիշտ այդ քայլը, Բեգլարյանի պնդումներն ինչքանով են հիմնավոր։

«Արտակ Բեգլարյանն այն անձը չի, ում քայլերը ես մեկնաբանեմ, ու ինձ համար դա հետաքրքրիր լինի։ Իր՝ ՄԱԿ-ի առաջ նստելն ապուշություն էր, դուրս գալն էլ՝ ինչ-որ ձևով պետք է դուրս գար։ Կարելի է գնալ հրապարակ, գլուխը պատով տալ ու ասել՝ ես ինչ-որ բան ձեռնարկեցի, իսկ մյուսները չարեցին։ Գիտեք ինչ, պետություն ունեցող երկիրն ունի մեխանիզմ, գնալ այս կամ այն կառույցի դիմաց վեր ընկնել ու ասել, որ ես գործողություն եմ անում ու քայլ ձեռնարկում, նույնպես հիմարություն է։ Դա այդքան էլ ճիշտ չէ. ով ինչ քայլ կանի, ճիշտ կանի, սխալ կանի, սա քարի դար չէ, կա պետություն՝ պետք է քաղաքականություն վարի, չի՛ վարում, պետք է ժողովուրդը դուրս գա ու նոր կառավարություն բերի, որը քայլեր կարող է անել։ Հիմա գնալ ու ինչ-որ դռան դեմեր վեր ընկնել, ասել՝ ես պայքարում եմ, և դա մյուսներն էլ մեկնաբանեն, սխալ բան է։ Ճիշտ չէ։ Արտակ Բեգլարյանն ո՞վ է, կամ այն մարդիկ ո՞վ են, որ ես էլ իրենց ասածները մեկնաբանեմ։ Ո՛չ Արտակ Բեգլարյանն է ինձ հետաքրքրում, ոչ՛ էլ այդ մարդկանց կարծիքները։ Լուծումը իրավիճակի միայն մեկն է՝ պետք է հեռացնել այս իշխանությանը»,- ասաց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթից ավելի է՝ փակ է Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում