Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:24 22-12-2022

Արցախում 20 թվականից հետո գլխավոր տոնածառ չի դրվել. Հակոբյան

«Այդ հարցին իրոք չի ստացվում պատասխանել, չկա պատասխան ոչ լավ, ոչ վատ։ Շրջափակման մեջ ապրելը մեր դեպքում առաջին անգամ է, ես չգիտեմ այդ դեպքում ոնց են լինում»,- այս մասին Oragir.News-հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ պատասխանելով ինչպես եք հարցին։

Հետաքրքրվեցինք Հակոբյանից՝ ինչ տրամադրություն ունի բնակչությունը, խուճապ, հուսահատություն կա՞, Հակոբյանը պատասխանեց. «Ես հենց հիմա փողոցում եմ, որ կողքից նայենք՝ ոչ մի տարբերություն չենք տեսնի մնացած օրերից, այսինքն՝ թվում է, թե առօրյայով, մարդիկ իրենց կենցաղով զբաղված են, ճաշից հետո մարդիկ շտապում են աշխատանքի այդպիսի իրավիճակ։ Որևէ կապ չունեցող, իհարկե, մոտեցող տոների հետ այդպիսի իրավիճակ է»,- ասաց Հակոբյանը։

Հարցին, թե երեկ Ստեփանակերտի քաղաքապետարանը, հայտարարություն էր տարածել և բոլորին հրավիրելով Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ տոնածառի լույսերի վառման արարողությանը, որքանով եք նպատակահարմար համարում նման իրավիճակում նման հայտարարությունի տարածումը, Հակոբյանն արձագանքեց. «Ինձ անյքան շատ զայրացրեց այն հանգամանքը, որ հիմնականում ոչ տեղյակ, իրականությունը չպատկերացնող մարդիկ սկսեցին փնովել, քարկոծել, համեմատականներ տանել այն ամենի հետ ինչ կատարվում է հիմա Երևանի կենտրոնում, բայց ես ձեզ ասեմ՝ խոսքը ինչի մասին է, որովհետև քաղաքապետարանը նորից պարզաբանում տվեց և հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր Ստեփանակերտում երևի չեն եղել և չգիտեն՝ ինչի մասին է խոսքը։

Արցախում 20 թվականից հետո գլխավոր տոնածառ չի դրվել և հրապարակում երբևէ գլխավոր տոնածառ չի դրվել, քաղաքը ճոխ զարդարանքներով երբևէ չի զարդարվել, շատ համեստ պաստառներ և մի քանի լույսեր են եղել, որոնք երեկոյան ժամերին վառվել են։

Խոսքը Շահումյանի պուրակում, ժողովրդի լեզվով ասած, հայտնի Պիտաչոկի մասին է, այնտեղ մենք ունենք բնական մեծ ծառ՝ եղևնի, որը մի քանի մեծ խաղալիքներով զարդարում են և շատ թեթևակի լուսավորություն կա, խոսքը ընդամենը այդ պուրակում փոքրիկ միջոցառման մասին է։ Ոչ թե տոնական միջոցառում է լինելու, երգիչներ են լինելու, շոու աստղեր են լինելու, այլ ընդամենը, խոսքը երեխաների միջոցառումների մասին է, երեխաների երգի խմբեր, երեխաների պարի խմբեր, որոնք իրենք կգան, որովհետև երկու ամիս շարունակ պատրաստվել էին այդ երեխաները այդ միջոցառմանը։

Այդ փոքրիկ եղևնու, եթե համեմատում ենք, որպես պետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն, որպեսզի այդ տոնի զգացումը լինի, որովհետև այն սթրեսը, այն իրավիճակը, որ այսօր ամենուր է և այդ երեխաները զրկված են ամեն ինչից զուտ երեխաների համար իրենց մասնակցությամբ միջոցառում է, որը տոնական չէ։

Ցանկացած մեծ էլ հասկանում է, որ դա մեծ պետական միջոցառում չէ, ուղղակի մշակույթի տների, երեխաները իրենց հասակակիցների առջև ինչ-որ ելույթ են ունենալու»,- ասաց Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը