Սպորտ 3 տարի առաջ - 21:15 21-12-2022

Մարզական պայքարից՝ քվեների․ Տարվա 10 լավագույն մարզիկների քվեարկության ընթացքը

Կայացել է Հայաստանի 2022 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը։ Արդյունքները՝ այստեղ։

Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների/հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

Հարկ է ընդգծել, որ մարզական լրագրողների և ֆեդերացիայի ներկայացուցիչների/մարզիչների տարբերակները, ոչ էականորեն, սակայն տարբերվում էին միմյանցից։

Եւ այսպես, լրագրողների քվեարկությամբ տասնյակն ուներ հետևյալ տեսքը․

Արթուր Դավթյան
Արթուր Ալեքսանյան
Հարություն Մերդինյան
Հովհաննես Բաչկով
Մալխաս Ամոյան
Անի Հովսեփյան
Արսեն Հարությունյան
Գաբրիել Սարգսյան
Վարազդատ Լալայան
Լիլիթ Մկրտչյան


Ճիշտ է, տասնյակում հորիզոնականների հարց չէր լուծվում, սակայն քվեարկողները 1-ից 10 բալային սանդղակով քվեարկում էին նախընտրած մարզիկի օգտին։ Պայմանական առաջին հորիզոնականում մարզիկի համար նախատեսված էր 10 միավոր և այդպես շարունակ նվազման կարգով։

Լրագրողների միաձայն կարծիքով պայմանական լավագույնը մարմնամարզիկ Արթուր Դավթյանն էր։ Հենց նա էլ եղավ տասնյակի՝ ամենաշատ միավոր հավաքած մարզիկը։

Սակայն մարզիչների և ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեներով պայմանավորված՝ պատկերը բավականին այլ էր։

Համագումարում տասնյակի միավորային դասավորվածությունն այսպիսին էր․

Արթուր Դավթյան
Արթուր Ալեքսանյան
Մալխաս Ամոյան
Հովհաննես Բաչկով
Հարություն Մերդինյան
Արսեն Հարությունյան
Սամվել Գասպարյան
Անի Հովսեփյան
Վարազդատ Լալայան
Լիլիթ Մկրտչյան


Հարկ է ընդգծել, որ վերջնարդյունքում ԿԳՄՍ-ն հրապարակեց տասնյակը՝ ըստ այբբենական հերթականությամբ։

Ներկայացնում ենք նաև Oragir.News-ի տարբերակը՝ դարձյալ ըստ հերթականությամբ․

Արթուր Դավթյան
Հովհաննես Բաչկով
Արթուր Ալեքսանյան
Հարություն Մերդինյան
Արսեն Խանջյան
Արսեն Հարությունյան
Մալխաս Ամոյան
Վարազդատ Լալայան
Լիլիթ Մկրտչյան
Գաբրիել Սարգսյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար