Արտաքին 3 տարի առաջ - 21:36 19-12-2022

Զելենսկին պնդում է, որ Իրանը Ռուսաստանին ևս 250 անօդաչու թռչող սարք է փոխանցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին ևս 250 «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարք է տրամադրել, որոնք ռուսական կողմն օգտագործել է դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Ուկրաինայի նկատմամբ իրականացրած հարձակումների ժամանակ։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է Միացյալ Թագավորության միացյալ էքսպեդիցիոն ուժերի ղեկավարների հանդիպման մասնակիցներին ուղղված առցանց ուղերձում։

«Այս գիշեր Ուկրաինան կրկին հարձակման է ենթարկվել իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ես ասում եմ քանակությունը, անունը, և բավականին կոնկրետ: Սրանք «Շահեդներ» են Ռուսաստանի կողմից Իրանից ստացված նոր խմբաքանակից։ 250 միավոր, սա ահաբեկչական պետության կողմից ստացված «շահիդների» ընդհանուր թիվն է»,- ասել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ ռուսական հրթիռները և իրանական անօդաչու թռչող սարքերը մշտապես օգտագործվում են հարվածներ հասցնելու համար, առաջին հերթին՝ Ուկրաինայի էներգետիկ հատվածին։ Նրա խոսքով, Ուկրաինային հասցված միայն մեկ զանգվածային հարվածից տուժել է ավելի քան 20 միլիոն ուկրաինացի, իսկ Ուկրաինայի շրջանների մեծ մասը մնացել են բացարձակապես առանց էլեկտրականության:

«Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 16-ի երեկոյան էլեկտրամատակարարումից զրկվել է 22 մլն 408 հազար ուկրաինացի։ Ավելի քան տասը միլիոն մարդու համար ընդհատվել է ջրի և ջերմության մատակարարումը»,- հավելել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
23:36 Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան