Արտաքին 3 տարի առաջ - 17:06 17-12-2022

Վրաստանի կառավարությունը 1.5 միլիոն լարի է հատկացնում՝ Ուկրաինային գեներատորներ գնելու համար

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ երկրի կառավարության որոշման համաձայն՝ Ուկրաինայի համար գեներատորներ գնելու համար հատկացվել է 1.5 մլն լարի (մոտավորապես 562 հազար դոլար)։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկային նախարարության մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ ներկայումս իրականացվում են մատակարար ընկերությունների որոնման և գնման աշխատանքները։ Որպես մարդասիրական օգնություն Ուկրաինա կտրամադրվեն տարբեր տեսակի գեներատորներ։

Նշվում է, որ ձմռան նախաշեմին ռուսական ուժերը իրենց հարձակումների հիմնական թիրախ դարձրեցին Ուկրաինայի էներգետիկ համակարգը, ինչի հետևանքով այժմ երկրի մի շարք քաղաքներում լույս ու ջերմություն չկա։ Տեղական իշխանությունները ջեռուցման կետեր են ստեղծում, որտեղ եռացող ջուր կա, և մարդիկ կարող են լիցքավորել իրենց բջջային հեռախոսները և ստանալ առաջին օգնություն։

Ուկրաինայի համար գեներատորներ և տրանսֆորմատորներ այս օրերին ուղարկվում են բազմաթիվ երկրներից՝ ինչպես փոքր, այնպես էլ մեծ հզորությամբ: Եվրախորհրդարանը մեկնարկել է «Հույսի գեներատորներ» արշավը, որն արդեն իրականացվում է ավելի քան 200 եվրոպական խոշոր քաղաքներում։

Վրաստանում երկրի բնակիչներն ավելի արագ են արձագանքել Ուկրաինայի օգնության խնդրանքին, քան իշխանությունները։ Մոտ չորս հազար մարդ երկու շաբաթվա ընթացքում գումար է հավաքել փոքր գեներատորների խմբաքանակի համար, որոնք արդեն ուղարկվել են Կիև։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»