Ներքին 3 տարի առաջ - 13:12 17-12-2022

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՄՆ ԹՊԻՀ իրավապահ ոլորտի ավագ խորհրդատուին

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի իրավապահ ոլորտի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին։

ՀՀ ոստիկանության պետը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի սերտ կապը, ինչի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել իր առաքելությունը մեր երկրում ավարտող՝ ծրագրի իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին՝ շուրջ 6 տարի կատարած փոխշահավետ աշխատանքի համար։

ՀՀ ոստիկանության պետը մատնանշել է հատկապես այն մեծ աշխատանքը, որ նա կատարել է Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման նպատակով։

Ադի Հոլովեյը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ մեծ հարգանք ունի ոստիկանի կերպարի հանդեպ և այս տարիների ընթացքում տեսել է ոստիկանության մարտահրավերներն ու աշխատանքը։ Նա հաջողություն է մաղթել ՀՀ ոստիկանությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան փոխգործակցության զարգացման ուղղությամբ ներդրած ավանդի համար Ադի Հոլովեյին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը