Արտաքին 3 տարի առաջ - 12:51 15-12-2022

Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում՝ օկուպացված Քարվաճառում ադրբեջանցիների` ականների վրա պայթելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին Արցախի Հանրապետության օկուպացված Քարվաճառի շրջանում ադրբեջանցիների՝ ականների վրա պայթելու համար մեղադրել է Հայաստանին։ Այս մասին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը գրել է իր թվիթերյան էջում։

Հաղորդվում է, որ Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով չորս քաղաքացիական աշխատող ծանր վիրավորվել է։

Պաշտոնական Բաքուն պնդել է, որ Հայաստանի այսպես կոչված անպատժելիությունը «նպաստում է նոր հանցագործությունների»։

«Բացի այդ, զոհվել է մեկ ենթասպա, երեք զինծառայող վիրավորվել է։ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ականների զոհերի թիվը հասել է 278-ի։ Հայաստանի անպատժելիությունը ճանապարհ է հարթում նոր հանցագործությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Արցախի Հանրապետության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությամբ Բաքվի վերահսկողությանը հանձնված Քարվաճառի (Քելբաջար-խմբ) շրջանի տարածքում չորս ադրբեջանցի է պայթել ականի վրա։

Հիշեցնենք, որ Հայաստանն Ադրբեջանին փոխանցել է Արցախի Հանրապետության բոլոր օկուպացված տարածքներում առկա ականապատված տարածքների քարտեզները, ինչի մասին հաստատել է նաև Ադրբեջանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը