Մամուլ 3 տարի առաջ - 08:29 15-12-2022

ՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել։ Չնայած Նիկոլ Փաշինյանը Լաչինի ճանապարհը փակելու թեմայով չի հանդիպել իր խմբակցության հետ, սակայն «լյուբիմչիկների» միջոցով փոխանցել է, որ երեկվա նիստի ելույթները կառուցեն ՌԴ խաղաղապահների դեմ, իրավիճակի ողջ պատասխանատվությունը դնեն ռուսական կողմի ուսերին։

ՔՊ-ում համոզված են, որ գործ ունենք ռուս-ադրբեջանական սադրանքի հետ, իսկ նպատակը միջանցք ստանալն է։ «Բայց չեն ստանալու, թող փակեն ճանապարհը, կարժանանան միջազգային հանրության արգահատանքին, նորից կբացեն»,- ասաց ՔՊ մեր աղբյուրը։ Ակնհայտ է, որ իշխանությունը հույսը դրել է, որ հարցն ինքնըստինքյան կլուզվի` կա՛մ ռուսները կկարողանան ճնշել ադրբեջանցիներին, կա՛մ միջազգային ճնշումն ազդեցություն կունենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը