Ուղիղ եթեր
Սպորտ 3 տարի առաջ - 14:00 14-12-2022

Ծանրամարտի ԱԱ․ Սամվել Գասպարյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։

102 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։

Պոկում վարժությունում ևս Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 175 կգ ծանրաձողը։ Հրում վարժությունում Գասպարյանը ձախողել է առաջին երկու մոտեցումները և չի կարողացել բարձրացնել 213 կգ կշռող ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ Գասպարյանը գլխավերևում պահել է արդեն 214 կգ ծանրաձողը:

Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել նաև կանանց հավաքականի անդամներ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը, որոնք երկուսն էլ հանդես են գալիս 76 կգ քաշային կարգում: Հակոբյանը երկամարտի 227 կգ (105+122 կգ) արդյունքով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, իսկ Խաչատրյանը երկամարտի 220 կգ (100+120 կգ) արդյունքով 11-րդն է։

ԱԱ-ում Հայաստանը ներկայացուցիչներ կունենա արդեն դեկտեմբերի 15-ին․ մրցահարթակ դուրս կգան Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ): Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»