Խոսք 3 տարի առաջ - 15:09 14-12-2022

Բենզին չկա՝ ոտքով կքայլենք․ Ադրբեջանն հաշվարկներում վրիպել է․ Մետաքսե Հակոբյան

Ես հենց հիմա քաղաքում շրջում եմ, այո, կարծես թե բենզալցակայաններում արդեն բենզին չկա, բայց չեմ կարծում, որ դա խուճապի առիթ է։ Բենզին չկա ոտքով կքայլենք։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Վառելիքի հետ կապված իրավիճակը մի քանի անպատասխանատու քաղաքացիների քայլերի հետևանք է, բայց դա նորմալ է։ Ամեն դեպքում խուճապային տրամադրություն ստեղծելը համատարած չէ։ Իհարկե, կային մարդիկ, ովքեր փորձեցին խուճապ ստեղծել, բայց դա համատարած չէ, իսկ այն տեղեկությունը, թե խանութներում հերթեր են ու մարդիկ առևտուր են անում, միգուցե, մի քանի տասնյակ մարդիկ փորձել են պաշար կուտակել, բայց սա համատարած չէ»։

Պատգամավորը նաև նշեց, որ մի քանի խանութների տերերի հետ է խոսել, ովքեր նշել են, որ սնունդի բավականին մեծ պաշար ունեն։ «Որևէ վտանգ այդ առումով չկա։ Թեև նաև ահազանգեր էինք ստացել գնաճի մասին, բայց ես բազմաթիվ խանութներում ուսումնասիրել եմ՝ գնային փոփոխություն չկա Արցախում»։

Նա ընդգծեց, որ բնականաբար, մարդիկ մտահոգ են ու անհանգիստ, բայց խուճապ չկա։ «Առաջին անգամ արցախցին կամք դրսևորեց ու բոլորին ասաց՝ ոչ, որևէ մեկին թույլ չի տալիս իր հաշվին զիջումներ անել ու զիջումների չի գնում, ինքը չի տալիս իր համաձայնություն։

Սա ավելի արժանապատիվ իրավիճակ է, քան կլիներ, եթե մենք համաձայնեինք այդ իրավիճակին, կամ համաձայնեինք, որ 2-3 օրով բացեն ճանապարհը, կամ գազամատակարարումը չանջատեին»։

Հարցին, թե գազամատակարարման դադարեցումը որքանով է խնդիրներ առաջացնում, ի վերջո արդեն դեկտեմբեր է՝ նա ընդգծեց, որ այստեղ էլ Ադրբեջանը հաշվարկներում վրիպել է։

«Մեզ մոտ բավականին տաք ու արևոտ եղանակ է, իսկ դա մարդկանց ճնշված իրավիճակից, կարծում եմ, կհանի։ Իհարկե, սա անհարմարություններ ստեղծում է, քանի որ այստեղ որոշ արտադրություններ կային, որոնք հենց գազով էին աշխատում, հիմա կանգնած են, բայց մենք այլընտրանքներ ունենք ու չեմ կարծում, որ հիմա իրավիճակն ավելի վատ է, քան կլիներ, եթե զիջումների գնայինք։

Մարդիկ իրենց կամքն հավաքել են ու որոշում են կայացրել՝ դիմանալ ամեն կերպ ու թույլ չտալ դավաճաններին մեր հաշվին զիջումների գնալ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի