Ներքին 3 տարի առաջ - 22:56 13-12-2022

Ադրբեջանն ուզում է Արցախը վերջնականապես կտրել Հայաստանից. քաղաքագետ

Բաց հարթակ հաղորդման հյուրը քաղաքագետ Էդվարդ Անտինյանն է։ Անտինյանը խոսել է ադրբեջանցիների կողմից արդեն երկրորդ անգամ Լաչինի միջանցքը փակելու նպատակի, խնդիրների, կարգավորման հավանականության մասին։

«Նպատակն այն է, որ ճնշում գործադրեն թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունների վրա և ստանան իրենց համար ցանկալին, իսկ ցանկալին ոչ միայն Արցախն է, այլ նաև անվերահսկելի ճանապարհը, որ Ադրբեջանը Նախիջևանով կապում է Թուրքիային։ Անվերահսկելի ասելով նկատի ունեմ արտատարածքային Հայաստանին, թե չէ իրենք կուզեին վերահսկողության տակ լինի իրենց համար նաև Ռուսաստանի վերահսկողությունն իրենց համար նորմալ է համարվում»։

Անտինյանը նշեց, որ Ադրբեջանն ուզում է Արցախը վերջնականապես կտրել Հայաստանից։ Քաղաքագետը ընդգծեց, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, հնարավորինս շատ զիջումներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում