Ներքին 3 տարի առաջ - 19:46 13-12-2022

Դումանյանի մասին ավելի լավ է՝ չխոսեմ, իսկ Ժաննան արագ մտավ հունի մեջ․ Անահիտ Բախշյան

«Կրթության որակը հաստատ չկարողացան բարձրացնել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը՝ խոսելով ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանի և Ժաննա Անդրեասյանի աշխատանքի արդյունավետությունից։

Բախշյանը նշեց, որ տարբեր կարծիքներ ունի Ժաննայի և Դումանյանի մասին։

«Դումանյանի մասին ավելի լավ է՝ չխոսեմ, ես չհասկացա, թե որքանով էր այդ մարդը կրթության ոլորտին տիրապետում և ինչ սկզբունքներով էր աշխատում․ դա ես չհասկացա»։

Խոսելով ԿԳՄՍ նախարարի տեղական Ժաննա Անդրեասյանի մասին՝ կրթության փորձագետն ասաց. «Ժաննայի մասին կասեմ, որ ինքը արագ մտավ հունի մեջ և ամիսների ընթացքում ես նկատում էի իր աճը որպես ոլորտի ղեկավար, ինքը աշխատող ուղեղ ուներ, շատ դժվար է մեկ տարում ցույց տալ ինչ-որ արդյունք, բայց քայլերը, որոնք նախկին նախարարի ժամանակ արվել էին, օրինակ՝ կասեցվեց Արարատյան բակալավրիատի հետ համագործակցությունը, կասեցվեց dasaran․am-ի և Կառավարության համագործակցությունը, այս քայլերը կարող էին շտկել, և դա չարեցին»։

Հարցին, թե ինչի հետ է կապում նրանց հրաժարականը, մամուլում լուրեր են շրջանառվում, որ նրանց հրաժարականի պատճառը Բրյուսովի համալսարանի ռեկտորի «ձախողված» ընտրություններն էին, Բաշխյանն ասաց. «Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև բոլորովին տեղյակ չեմ։ Այդ համալսարանների միացումը հաստատ խելացի քայլ չէր, մտածված քայլ չէր, և ապագա մեր մանկավարժական կադրերի որակը բարձրացնելուն ուղղված շատ վատ քայլ էր, դա հաստատ կարող եմ ասել։ Ընդհանրապես, մանկավարժական, բուհական համակարգի վերանայումը այդտեղից չպետք է սկսվի, այլ տեղերից, որի մասին անձամբ ես շատ եմ խոսել, բայց ոչ մի իշխանություն ուշադրության չի արժանացրել։ Մանկավարժական համալսարանի և ընդհանրապես մանկավարժական կրթության, բարձրագույն կրթության այսօրվա վիճակը չի երաշխավորում հանրակրթության որակի աճ»,-նշեց Բախշյանը։

Խոսելով նախարարության կողմից ներդրված ուսուցիչների կամավոր ատեստավորումից՝ Բախշյանն ասաց. «Ես այս կամավոր ատեստավորման գործընթացին անձամբ հավանություն չեմ տվել, որովհետև հանրակրթության մասին օրենքը ասում է, որ հինգ տարին մեկ պարտադիր պետք է ուսուցիչը անցնի ատեստավորում, հիմա հասկանում եմ, որ ուզում են այդ կամավոր ատեստավորմամբ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել, բայց դա էլ կարծես չհաջողվեց, որովհետև այդ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը դեռ ռեալ չէ։ Ուսուցիչները, ովքեր այդ կամավոր ատեստավորմամբ ստացել են անհրաժեշտ տոկոս և ավելին՝ երեք ամիս հետո պետք է ստանան այդ գումարը, ես չգիտեմ՝ ստացել են, թե չեն ստացել։ Սա պարզունակ և էժան քայլ էր՝ իբրև թե ուսուցչի հեղինակությունը բարձրացնելու, այնինչ իմ կարծիքով չարդարացվեց»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում