Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:01 13-12-2022

Ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհը, վերջիններիս նոր «ակտիվիստներ» են միացել

Ադրբեջանցի այսպես կոչված քաղաքացիական ակտիվիստներն և բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհին ավելի քան մեկ օր է շարունակում են իրենց «բողոքի ակցիան»՝ փակ պահելով Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «ակտիվիստների» թիվն աճում է, և Ադրբեջանի տարբեր մարզերից վերջիններիս նոր «ակտիվիստներ» են միացել։

Հաղորդվում է, որ Լաչինի միջանցքը փակած «ցուցարարները» գիշերն անցկացրել են իրենց կողմից տեղադրված վրաններում։ Վերջիններս վանկարկում են «Վոլկով, պատասխանիր», «վերջ բնապահպանական ահաբեկչությանը» և այլ նմանատիպ կարգախոսներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վերջիններս հայտնել են և այսօր նույնպես կրկնել են իրենց պահանջը, որ «բողոքի ակցիաները» կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հետ չի հանդիպել Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը