Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:13 12-12-2022

Բրյուսովյան ձախողված պայմանավորվածությունները` «վհուկների որս»-ի պատճառ

Դեռևս օրեր առաջ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրություններում վերընտրվեց նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանը՝ ձայների 12։8 հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնի համար, բացի Հարությունյանից, պայքարում էր նաև ՀՀ ԿԳՄՍ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Ռեկտորի ընտությունն անցկացվել է դռնփակ ձևաչափով։

Ընտրելու իրավունք ունեին բուհի հոգաբարձուների 20 հոգուց կազմված խմբի անդամները՝ 5-ական Կառավարությունից և նախարարությունից, համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերից։

Ընտրություններն անցել էին բավականին լարված մթնոլորտում։ Տեղեկություններ էին պտտվում, որ Հարությունյանի ընտրությամբ խափանվել էին Կառավարության ու նախարարության պլանները։ Ըստ այդ նույն տեղեկությունների՝ ընտրություններում ներկա իշխանությունների կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Գյուրջինյանի հաղթանակի համար մեծ ջանքեր էին գործադրվել։

Ձայների 50 տոկոսն ունեցող իշխանական կողմն իրենց թեկնածուին անցկացնելու համար փորձել էր ներքին պայմանավորվածությամբ համալսարանական երկու ներկայացուցիչների ձայն ստանալ։ Միևնույն ժամանակ՝ նույնպիսի գործողություններով համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանն էր ձայներ ստանալու ներքին պայմանավորվածություն ձեռք բերել Կառավարության ու նախարարության՝ առնվազն 4 ներկայացուցչի հետ։ Այս յուրօրինակ «մրցակցային» ու լարված մթնոլորտի զգացողությունն անմիջականորեն արտահայտվում էր ԿԳՄՍ նախկին փոխնախարար, այժմ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի պահվածքում։

Ընտրությունները դռփակ ձևաչափով անցկացնելու որոշմանը հենց ամենասկզբից դեմ արտահայտված Գրիշա Թամրազյանն ամբողջ ընթացքում մեծ աղմուկ էր բարձրացրել համալսարանի միջանցքներում, բղավել ու վիրավորական արտահայտություններ հնչեցրել ԿԳՄՍ նախարարի ու պաշտոնատար այլ անձանց նկատմամբ։ Այդ պահերը հենց դեպքի պահին տեղում արձանագրել էր նաև Oragir.News-ի տեսախցիկը։ Կրքերը հանդարտվել էին միայն այն բանից հետո, երբ ընտրությունների արդյունքներով նախկին ռեկտորը վերընտրվել էր։

Տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց Դավիթ Գյուրջինյանի հետ։ ՀՀ ԿԳՄՍ լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը չսպասեց հարցի ավարտին ու հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։

«Շնորհակալություն, չեմ կարող խոսել»,- ասաց նա։

Հարցին, թե ինչն է պատճառը չխոսելու, Գյուրջինյանն ասաց, որ պարզապես չի ցանկանում խոսել։ Այդպիսի պատասխան Գյուրջինյանն Oragir.News-ին տվել էր նաև օրեր առաջ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Կարինե Հարությունյանի հետ։ Բրյուսովի պետական համալսարանի վերընտրված ռեկտորի ընդունարանից մեզ ասացին, որ ռեկտորը խիստ զբաղված է և չի կարող որևէ մեկնաբանություն տալ։ Ի պատասխան դիտարկմանը, որ զրույցը կարճ է տևելու և նպատակն է ստանալ Հարությունյանի մեկնաբանությունը, տեղի ունեցածի ու հանրայնորեն քննարկվող մի քանի հարցերի վերաբերյալ՝ ընդունարանի աշխատակիցը հորդորեց ռեկտորի հետ փորձել կապվել անցնող շաբաթվա ընթացքում։ Ավելի ուշ որոշվեց կապ հաստատել վաղը։

Այդուհանդերձ, ինչպես մի շարք այլ դեպքերում, իշխանության նախաձեռնած այս պայմանավորվածություններն այս անգամ էլ նույնպես որևէ արդյունք չտվեցին։ Սրանով պայմանավորված՝ առաջիկայում կրքերը, ըստ ամենայնի, դեռևս չեն հանդարտվի։

Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանություններն այժմ կարող են, այսպես ասած, «վհուկների որս» սկսել՝ պարզելու, թե Կառավարության որ ներկայացուցիչներն են խախտել ընտրությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Կարինե Հարությունյանը ձայների 12։8 հարաբերակցությամբ վերընտրվել էր Բրյուսովի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն անդրադարձել էր «Հայկական ժամանակ»-ի՝ «Բրյուսովի ռեկտոորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել․ մեծ վնասներ են հասցվել կրթական հաստատությանը» վերնագրով հոդվածին։ Հայտարարել էր, որ լրատվական յութում հրապարակված տեղեկությունները խեղաթյուրում են իրականությունը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ