Ներքին 3 տարի առաջ - 10:27 09-12-2022

Անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում. Արմեն Սարգսյան

2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվեց դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության ու ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելու մասին բանաձևը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նաև նշել է.

«Ամեն տարի ապրիլի 24-ին մեր բարեկամների ու համախոհների հետ ոգեկոչում ենք ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի հիշատակը:

Ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է:

Ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, իսկ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում