Ներքին 3 տարի առաջ - 14:34 08-12-2022

Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել․ ՀՀ ՊՆ


Տեղեկությունը, թե Իրանը Հայաստանին է փոխանցել հակատանկային հրթիռային համակարգեր և 600 հրթիռ, իրականությանը չի համապատասխանում, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրները, գրել էին, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ու ավելի ցնցող մանրամասներ են հայտնի դառնում»՝ մանրամասնելով, թե «ըստ հավաստի աղբյուրների՝ հոկտեմբերի վերջին, Իրանը, գաղտնի, իրանական արտադրության 600 հրթիռ է ուղարկել Հայաստան»։

«Թեհրանի «մուլլոկրատիան» (մոլլաների իշխանությունը) 500 հակատանկային կառավարվող «Դեխժհլավիյե» ու 100 «Ալմաս» տեսակի հրթիռ է նվիրել Հայաստանին»,- մասնավորապես, գրել էր «Մինվալ» պարբերականը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը