Ներքին 3 տարի առաջ - 18:41 07-12-2022

Աբսուրդ է. տնտեսություն զարգացնելը թողած՝ ո՞նց են մտածում խմողների հաշվին արտագաղթը նվազեցնելու մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթում երեկ ասել է, որ «Եթե որևէ բիզնեսմեն իր շնորհքով հարուստ է, Աստված տա ավելի հարստանա, բայց դա մենակ իրենով չի։ Եթե ինքը գարեջուր է արտադրում և դրա արդյունքում հարստանում է, եթե ես այդ գարեջուրը չխմեմ, ինքը չի հարստանալու։ Հետևաբար ինքը պետք է շահագրգռված լինի, որ գարեջուր խմողների թիվը շատանա, ոչ թե շատ գարեջուր խմեն, այլ խմողների թիվը շատանա, որպեսզի արտագաղթ չլինի իր երկրից։ Այստեղ կասեք պետության դերը, որպեսզի կարգավորի այդ հարաբերությունները, որովհետև բիզնեսմեններից 1000-ից 999-ը աշխատում են խուսափել կամ քիչ վճարել հարկերը»,- ասել է Աղազարյանը։

Oragir.News-ի հետ զույցում «Բևեռ գարեջուր» ՍՊԸ մենեջերը, անդրադառնալով թեմային, ասաց, որ դժվարանում է պատասխանել, բայց, այնուամենայնիվ, խմելը, ստիպողաբար չէ. «Ով ցանկանում է, խմում է, ամեն դեպքում շատացնել խմողների քանակը․ անիմաստ է նման բան ասել։ Խմելն առհասարակ կապ չունի արտագաղթը նվազեցնելու հետ, երկրի պայմանները կապ ունեն միայն ավելի շատ, որ հիմա ահավոր վատ վիճակում են գտնվում։ Մեր երկրի տնտեսությունը, բիզնեսները կապ ունեն, ես որպես վաճառքի ոլորտում աշխատող մարդ եմ դա ասում։ Իհարկե, այն, ինչ ասել է, դա պատգամավորը,դա աբսուրդ է, մարդիկ այսօր փորձում են զարգացնել իրենց բիզնեսը, որպեսզի կարողանան տնտեսությունը զարգացնեն։ Ամեն դեպքում, էլի եմ կրկնում , գարեջուր խմելը բացարձակ կապ չունի։ Երկրի պայմանների մասին թող մտածեն։ Աբսուրդ է․ ո՞նց են տնտեսություն զարգացնելը թողած՝ մտածում խմողների հաշվին արտագաղթը նվազեցնելու մասին։ Աղազարյանը նաև նշել է, որ այսօրվա 20-ամյա երիտասարդները վաղը դառնալու են բարձրաստիճան պաշտոնյաներ և եթե չհայտարարագրեն իրենց գույքը, հենց նույն նկարը, որ ունեն, ապա վաղը, երբ դառնան նախարար և ձեռք բերեն գույք, մի քանի անգամ գերազանցող իրենց եկամուտները, հարց կառաջանա՝ որտեղից․ «Հիմա ավելի լավ չէ՞, այսօրվանից հայտարարագրեն այդ մասին, որպեսզի իրենց հետագիծը թափանցիկ լինի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի