Ներքին 3 տարի առաջ - 11:17 07-12-2022

Որևէ մեկը չի նսեմացնում նախկինում ունեցած բոլոր հնարավոր ձեռքբերումները․ Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու ժամանակ ևս մեկ անգամ ընդգծեց, որ նախագիծն էական դերակատարում կարող է ունենալ բանակի ամրացման, պրոֆեսիոնալ բանակի անցման գործում։

«Նշեմ, որ որևէ մեկը չի նսեմացնում նախկինում ունեցած բոլոր հնարավոր ձեռքբերումները, բայց միևնույն ժամանակ ինձ համար անհասկանալի է՝ դրականի մասին խոսելիս, ինչո՞ւ պիտի անընդհատ համեմատություններ անենք անցյալի հետ ու փորձենք գտնել պատճառներ կամ որևէ կերպ փորձել կապել նրա հետ, որ որևէ մեկը քննադատում է նախկինում պայմանագրային գոյություն ունեցող համակարգը։
Խոսքը գոյություն ունեցող համակարգի բարելավման մասին է։ Այո ես կարծում եմ, որ այն չի բավարարում երկրի առջև ծառացած մարտահրավերներին։ Եվ մենք սահմանում ենք ավելի բարձր նշաձող․ պայմանագրայինը պետք է ունենա ավելի բարձր պատրաստվածություն, ավելի բարձր կարողություն և սոցիալական ավելի բարձր ապահովվածություն»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ

Ձեզ գուցե հետաքրքրի