Ներքին 3 տարի առաջ - 09:31 07-12-2022

Ադրբեջանը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ մեծացնում է ճնշումն Արցախի նկատմամբ

Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի նկատմամբ, վերահսկողություն ստանալու ադրբեջանական ջանքերը բավականին ծանր իրադրություն են ստեղծել։ Այս մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Այս թեմայով Արցախից, ռուս խաղաղապահներից, Ադրբեջանից եկող ազդակները հակասական են։
Միակ բանը, որ շատ հստակ է՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նվազագույնը վերահսկողական գործառույթ ստանա Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման վրա։

Թե դա կարվի ռուսական կողմի հետ համատեղ կամ որևէ այլ ձևաչափով, արդեն կարևոր էլ չի։ Այս քայլը մեծ հարված կլինի Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգին և խոշոր քայլ կլինի Ադրբեջանի՝ Արցախին կլանելու գործընթացում։

Եթե սրան էլ գումարում ենք Ադրբեջանի «բնապահպանական», իսկ իրականում՝ հաշվարկված քաղաքական քայլն Արցախի ընդերքի նկատմամբ «մոնիթորինգի», իսկ իրականում՝ վերահսկողական մեխանիզմ ներդնելու վերաբերյալ, ապա պատկերն ամբողջական է դառնում։

Ադրբեջանը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ մեծացնում է ճնշումը Արցախի նկատմամբ և արագացնում մեզ համար անցանկալի գործընթացները»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում