Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:12 19-04-2023

Ճնշումն իջեցնելու, ներարկում անելու համար պետք չէ օգտագործել այդ թանկարժեք ծառայությունը. Ավանեսյան

Մենք այս տարի քարտեզագրում ենք և կառուցելու ենք հանրապետական շտապօգնության ծառայություն, որի աշխատանքի սկզբունքը լինելու է՝ ամենամոտ գտնվող շտապօգնության մեքենան պետք է սպասարկի տվյալ կանչը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարութան ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Պետք է նշեմ, որ ճանապարհների որակի փոփոխությունը շատ մեծ բան է փոխել նաև արագության և հասանելիության առումոբ։ Բայց մենք գոհ չենք արդյունքից։ Ունենք ևս մեկ խնդիր․ մեզ մոտ կարգավորված չէ, թե որ դեպքերում շտապօգնության դիսպետչերը պետք է մերժի կանչը։ Ստացվում է՝ ցանկացած կանչի պարագայում շտապօգնությունը մեկնում է դեպքի վայր ու մենք ունենում ենք կարևոր դեպքերի բացթողում և անկարևոր դեպքերի սպասարկում։ Այս պահին աշխատանքներ են տարվում այդ հստակ ուղեցույցերի մշակման ու ամբողջ դիսպետչերական կորպուսի վերապատրաստման առումով։ Ուզում եմ քաղաքացիներին հիշեցնել, որ ամեն մեկի կողմից անհարկի կանչը գուցե ինչ-որ մեկի կայնքի հաշվին է արվում։ Ուղղակի ներարկում անելու, ճնշում իջեցնելու համար կարիք չկա օգտագործել այդ թանկարժեք ծառայությունը»,-ասաց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ աշխատանքներ են տարվում շտապօգնության մարզային քարտեզագրումը փոխելու ուղղությամբ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի շտապօգնության աշխատանքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի