Ներքին 1 տարի առաջ - 20:37 31-03-2025

Մահացած 25-ամյա բուժառուի եղբայրը պնդում է՝ քրոջ կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե սխալ ներարկում չանեին․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 31-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Արարատի մարզի բնակիչ Լևոն Գևորգյանը, ով երեկ երեկոյան «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած՝ Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սիլվա Գևորգյանի եղբայրն է և ցանկացավ իր դժգոհությունը հայտնել «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշներից, ասելով, որ իր քույրը մահացել է հենց նրանց կողմից սխալ դեղորայք ներարկելու պատճառով։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․ «Քույրս 6 տարի ստացել է դիալեզ, քանի որ երիկամների խնդիր ուներ։ Սկզբի 4 տարին ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իսկ վերջին 2 տարին ստանում էր Արտաշատում։ Շաբաթ օրը հերթական անգամ գնացել է Արտաշատի հիվանդանոց դիալեզ ստանալու, սակայն կեսից վատացել է և զանգեցին մեզ, ասեցին եկեք տարեք տուն։ Տուն բերելուց 1 ժամ հետո նկատեցինք, որ իրեն լավ չի զգում և շտապօգնություն կանչեցինք։ Եկան, ճնշումը չափեցին ու պարզվեց, որ շատ բարձր է, սրտխառնոցի դեղ ներարկեցին ու գնացին։ Հենց բժիշկները գնացին վիճակը սկսեց ավելի վատանալ և նորից շտապօգնություն կանչեցինք, էլի նույն բրիգադը եկավ ու տեղափոխեցին Արտաշատի հիվանդանոց, չնայած նրան, որ մենք ասում էինք տարեք «Էրեբունի» բժշկական կենտրոն, քանի որ Սիլվան այնտեղ էր գրանցված որպես հիվանդ։ Մեզ պատասխանեցին, որ իրավունք չունեն ու տարան Արտաշատի հիվանդանոց։ Արդեն այնտեղ նորից վատացավ, պահանջեցին դեղ տանենք, քանի որ իրենք չունեին, բերեցինք 4-5 հատ սրտխառնոցի դեղ էլի ներարկեցին, որն էլ հետագայում պարզվեց, որ իրեն չէր կարելի։ Այդտեղ ամբողջ գիշեր պահել են և առավոտյան ժամը 6-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երեկ երեկոյան ժամը 22։00-ին մահացել է։ Այնտեղի բժիշկը մեզ ասաաց, որ այդ դեղորայքը Արտաշատում պետք է չներարկեին, քանի որ չէր կարելի կոմայի մեջ գտնվող հիվանդին նման դեղորայք ներարկել։ Մենք հույս ունենք, որ մեղավոր բժիշկը կպատժվի, քանի որ վստահ ենք, որ եթե Սիլվան Արտաշատի հիվանդանոցում ճիշտ բուժում ստանար, ապա կյանքը կփրկվեր»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը