Ներքին 3 տարի առաջ - 15:54 06-12-2022

Արցախահայությունը ցեղասպանության վտանգի առջև է. ագրեսոր Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի. ՀԴԿ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ՀԴԿ-ն խստորեն դատապարտում է դեկտեմբերի 3-ի Ադրբեջանի հերթական ահաբեկչությունը՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակելու Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և շրջափակելով Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը:

Հայտարարությունում նաև նշվում է.

«Ադրբեջանը, մնալով անպատիժ, զանազան կեղծ պատրվակների քողի ներքո, ապատեղեկատվություն տարածելով, հետևողականորեն խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ, միջազգայնորեն ընդունված համաձայնությունը, որի հիմնարար կետերից է Լաչինի միջանցքի վերաբերյալ ամրագրված պայմանավորվածությունը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն արձանագրում է, որ ահաբեկչական այս սադրանքների նպատակը Արցախի հայաթափումն է, էթնիկ զտումները և ցեղասպանությունը, պետական այն քաղաքականությունը, որն արդեն իրագործվել է Նախիջևանում: Արցախի 130 հազար հայ բնակչությունը ամբողջական շրջափակման և հումանիտար օրհասական աղետի առջև է, որի հանցավոր պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են:

Համոզված ենք, որ Ադրբեջանի այս գործողությունները մարդկության դեմ կատարվող ծանրագույն հանցագործություն են, վտանգավոր մարտահրավեր՝ ուղղված միջազգային ողջ հանրությանը և հատկապես մեր տարածաշրջանի բոլոր պետություններին: Հանցագործ ագրեսոր պետության նման քաղաքականությունը պետք է միարժեք դատապարտվի գործուն զսպման և պատժամիջոցների կիրառմամբ, հակառակ դեպում տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը անդառնալիորեն կվտանգվեն:

Ժամանակն է, որ Արցախի Հանրապետության օրինական իշխանություններն օգտվեն իրենց լեգիտիմ ձեռք բերված սուբյեկտայնության կարգավիճակից՝ որպես հակամարտող կողմ, դիմեն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, փաստարկված ներկայացնելով Ադրբեջանի էքսպանսիոնիստական, հայատյաց քաղաքականության էությունը։

Լաչինի միջանցքը ապահովում է արցախահայության գոյատևումը, և ոչ մի համեմատություն չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պահանջվող, այսպես կոչվող, «Զանգեզուրյան միջանցքի» հետ։ Հիշեցնենք՝ Նախիջևանի ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի անքակտելի տարածքը չէ, այլ ընդամենը պրոտեկտորատ և չի կարող համարվել «անկլավ», քանի որ երեք պետությունների սահմանամերձ տարածք է։

Հայ հանրությանը, հասարակական քաղաքական ուժերին նաև կոչ ենք անում օրենքի սահմանադրական ուժով ճնշում գործադրել Հայաստանի գործող իշխանությունների վրա, քանզի նրանց կրավորական, ապազգային քաղաքականությունը ոչ միայն հակասում է հայության պետական շահերին, ազգային անվտանգությանը, այլև ավելի է «շահագրգռում» ագրեսոր Ադրբեջանին ռազմական գործողություններով, ուժի սպառնալիքով և կիրառմամբ հարցեր լուծելու:

Իրավունքի ուժը չի կարող նենգափոխվել ուժի իրավունքով: Արցախահայության և Հայաստանի շահերն անքակտելի են»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում