Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:23 05-12-2022

Էնպես չէ, որ հայի այդ թասիբն ու պատիվը մեռել է՝ էս տեսակ իշխանություն ունենալով․ Մետաքսե Հակոբյան

Դեկտեմբերի 4-ին Արցախը Հայաստանին կապող ճանապարհին ադրբեջանական շարասյակ սադրանքն առաջինը չէ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Եղել է նաև, որ ինքս եմ ականատես եղել նման շարասյուների, ականատես եմ եղել երբ մարդատար մեքենայով էլի ադրբեջանցիներ են եղել շարասյան մեջ։ Շատ դեպքերում, օրինակ, շարասյունից մի մեքենա նորմալ չի աշխատել կամ կանգ է առել։ Շարասյունը շարունակել է, իսկ այդ մեքենան կանգնած է մնացել»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այդպիսի իրավիճակներ գրանցվել են հիմնականում պատերազմից հետո։

«Բավական ժամանակ այդպիսի դեպքեր չէին եղել այն առումով, որ խաղաղապահներն ավելի կազմակերպված էին շարասյուներն ուղեկցում»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանն անդրադարձավ նաև շարասյունից առանձնացած մեքենայի ուղևորների կողմից արցախցի մեր հայրենակիցների դեմ սանձազերծած վիճաբանությանը։

«Անկեղծ ասած, ես չունեմ հստակ ինֆորմացիա՝ ինչպես է եղել, որ հենց այդ մի մեքենան շարասյունից առանձնացել է և ադրբեջանցիներին բնորոշ լկտի պահվածքով են իրենց դրսևորել այդ մեքենայի ուղևորները։ Սա առաջին դեպքը չէ։ Իրենք միշտ անցնելիս այդպիսի պահվածք են ցույց տալիս։ Այս դեպքում արդեն այնքան են սահմանն անցել, որ իջել են մեքենաներից և սկսել են հայհոյել էնտեղ կանգնած երիտասարդներին։ Կարծում եմ՝ բոլորս կմեղադրեինք մեր տղաներին, եթե պատասխանը տրված չիներ։ Ինչքան էլ հասկանում ու գիտակցում ենք, որ սա շատ վտանգավոր երևույթ է։ Աստված մի արասցե, հնարավոր էր, որ այսպիսի դեպքերում վատթարագույն հետևանքներ, այսինքն՝ զոհեր ունենանք։ Բայց, ամեն դեպքում, էնպես չէ, որ հայի այդ թասիբն ու պատիվը մեռել է՝ էս տեսակ իշխանություն ունենալով։ Իսկ տղաներն ուղղակի իրենց հարգանքնեն ու պատիվն են պահել, որևէ կերպ չեն էլ զղջում, որ արել են դա»,- ասաց նա։

Այս դեպքում, Մետաքսե Հակոբյանը հատուկ շեշտում է, որ նման միջադեպերից այսուհետ զերծ մնալու համար ռուս խաղաղապահները պետք է փորձեն ավել ուշադիր լինել։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում, որով ադրբեջանական շարասյուն էր անցնում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում