Ներքին 3 տարի առաջ - 13:35 05-12-2022

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ սադրանքի 2 դեպք է գրանցվել

2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 47 հաղորդում, նախորդ շաբաթվա 73-ի փոխարեն: Նվազել է ինչպես հաղորդումների, այնպես էլ իրավախախտումների նկարագիրը:

Ստացված հաղորդումներից 30-ը հանցագործության մասին է, դրանք բոլորը բացահայտվել և քննության փուլում է:

Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ բացահայտվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու վերաբերյալ գրանցվել է 3 դեպք: Շրջակա միջավայրի պահպանության և ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքում՝ ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է ապօրինի ծառահատման 1 դեպք:

Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 2 դեպք:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված սադրանքի 2 դեպք է գրանցվել Շուշիի և Մարտակերտի շրջաններում:

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ընդհատվել է Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ. ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է:

Դեկտեմբերի 4-ին ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում՝ հանգեցնելով քաշքշուքի:

Շարասյունը տեխնիկական նպատակներով կանգնել է Գետավանի տարածքում, որտեղ քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցի իջել են մարդատար ավտոմեքենայից և ակնհայտ սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղի երիտասարդների հետ, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։ Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Արցախի Հանրապետության ոստիկանությունը հանգամանքները պարզել ու փաստերը ներկայացրել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, այդ թվում՝ 3-ը վրաերթի ելքով:
Պատահարներից 24-ը՝ նյութական վնասով է, 6-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի:

Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 13 դեպք, 17 վարորդ եղել է անսթափ վիճակում, 195-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման նպատակով, ոստիկանությունը 24 ժամ շարունակ ծառայություն է իրականացնում Արցախի ողջ տարածքում, մշտապես համագործակցելով ինչպես Արցախի՝ այնպես էլ ՀՀ իրապապահ կառույցների հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր