Ներքին 3 տարի առաջ - 13:34 04-12-2022

Ալարում էի հասկանալ, որ սիրում եմ Մոսկվան. Միքայել Մինասյանը վերադառնում է

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր ինստագրամյան էջում Մոսկվայից լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Ձյան կետից ավարտվեց բոլոր մտեքերը ռուսական օրագրում։ Ես երբեք օրագրեր չեմ պահել, դեպքեր ու էմոցիաներ դրանց մեջ չեմ գրել, միգուցե այն պատճառով, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել և մտածելու համար երբեք ժամանակ չի եղել։ Բայց ճիշտն ասած ես ուղղակի ալարել եմ, երևի այդ պատճառով էլ չեմ հիշում այն պահը, երբ սիրահարվեցի ռուսական ձմռանը, ինչպես ես չեմ հիշում, այն օրը երբ սկսեցի զգալ Ռուսաստանը։ Ոչ թե ռացիոնալ հասկացա, այլ զգացի՝ զգացմունքային։ Նրա պատմությունը միանշանակ չէ, հաճախ ողբերգական անարդար է, բայց ոչ պակաս մեծ։ Նրա գրականությունը նկարչությունն ու իհարկե երաժշտությունը ... բախտ ունեցա ծանոթանալ ռուսական երաշժտությանը։

Ես արդեն գիտեմ, որ արդեն կարոտելու եմ այս ձմեռը, ձյունը, սաունան, այդ անսահման ռուսական տարածքներում ու երեկոները։ Հենց այդ երեկոներն էին, երբ հասկացա կորուստների ու ձեռքբերումների մասին։ Ես կորցրեցի իմ հայրենիքը, բազմաթիվ ընկերների ու հարազատների։ Ու իմ ճանապարհը կտրուկ շրջվեց ու ես ձեռք բերեցի ինքս ինձ, ես ինքս ինձնից դժգոհ եմ, բայց ամենակարևորը ես համոզվեցի, որ իմ որոնումները չեն ավարտվել, կարևորը ճանապարհն է, ոչ թե նպատակը։ Թե ինչպիսին էր իմ երեք տարին՝ ես հստակ պատասխան չունեմ, բայց վստահ եմ, որ դեռ երկար կանդրադառնամ այս հարցին»։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը տևական ժամանակ ընտանիքի հետ Մոսկվայում է։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»