Ներքին 3 տարի առաջ - 17:43 03-12-2022

Ադրբեջանը իր անթաքույց արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության հնչեցրած կոչերի վերաբերյալ․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստան-Արցախ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելու մասին․

«Հայաստան-Արցախ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելը հերթական սադրանքն է ուղղված Արցախում ապրող խաղաղ բնակչության դեմ։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ շրջափակելով Արցախը՝ թույլ չտալ Արցախի մեր հայրենակիցներին անվտանգ ապրել իրենց հայրենիքում: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզ և հստակ ի ցույց է դրել իր նպատակը՝ հայաթափել Արցախը և դրանով իսկ «փակել Արցախի» հարցը: Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը և շարունակական ագրեսիան, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը գալիս են փաստելու, որ Ադրբեջանը ոչ միայն չի հարգում իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, ստորագրած հրադադարի մասին հայտարարությունը, այլև անտեսում է և նույնիսկ իր անթաքույց արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության հնչեցրած կոչերի վերաբերյալ: Հորդորում ենք մեր միջազգային գործընկերներին կոչերից զատ նաև հստակ գործողություններով ցույց տալ, որ Ադրբեջանը չի կարող գնալ արցախահայության դեմ նման գործողությունների՝ մնալով անպատիժ:

Ագրեսիան պետք է պատժվի, ուժի և ուժի սպառանալիքի կիրառումը պետք է բացառվի, միայն այդ դեպքում մեր տարածաշրջանում հնարավոր կլինի խոսել կայուն և երկարատև խաղաղության ձեռքբերման մասին: Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ապացուցում է, որ Արցախը և արցախցիները որևէ պարագայում չեն կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում, ուստի արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքը անբեկանելի է ու կարիք ունի միջազգային հստակ ամրագրման՝ էթնիկ զտման աղետը արցախահայերի համար կանխելու նպատակով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի