Ներքին 3 տարի առաջ - 17:12 03-12-2022

Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրյան միջանցքը» բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է․ Հասրաթյան

Կոմբինացիայի առաջին փուլի արդյունքում, երբ ավարտված կլինի հայկական երկրորդ հանրապետության շրջափակումը, հակառակորդը (ուժով կամ դիվանագիտությամբ) կանցնի հաջորդ ու, թերևս, ոչ վերջին փուլի իրականացմանը, այն է՝ «Զանգեզուրյան միջանցքի բացման» օպերացիային: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ գնդապետ, ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:

«Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրյան միջանցքը» բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է: Բաքու-Անկարա տանդեմն այդ քայլով նպատակ ունի ոչ միայն Նախիջևանի հետ ստեղծել ցամաքային կապ, այլև օգտագործելով «միջանցքի բացման» հետ կապված Երևանի «անհամաձայնության» պատրվակը, ռազմավարական նշանակության այլ խնդիրների լուծման զուգահեռ, ամեն գնով փակել Լաչինի միջանցքը և Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ:

Կոմբինացիայի առաջին փուլի արդյունքում, երբ ավարտված կլինի հայկական երկրորդ հանրապետության շրջափակումը, հակառակորդը (ուժով կամ դիվանագիտությամբ) կանցնի հաջորդ ու, թերևս, ոչ վերջին փուլի իրականացմանը, այն է՝ «Զանգեզուրյան միջանցքի բացման» օպերացիային...

Ի դեպ դա հասկանում և իրենց շահերից բխող որոշակի քայլեր են փորձում ձեռնարկել թե՜ Ռուսաստանը և, թե՝ Իրանը... Իսկ թե տվյալ պարագայում ինչպիսի քայլեր են ձեռնարկում մեր երկրի իշխանությունները, կարելի է դատել Երևանում Ամանորին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներից...

Հ.գ. Ըստ Արցախի Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության, այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին...»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը