Արտաքին 3 տարի առաջ - 15:03 03-12-2022

Թեհրանը և Բրյուսելը քննարկել են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Բորելը և Աբդոլլահյանը հեռախոսազրույցի ընթացքում քնարկել են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, ինչպես նաև Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։

Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Բորելին՝ բանակցություններում և երկկողմ հարաբերություններում իր ունեցած դերի։ Նա միևնույն ժամանակ քննադատել է եվրոպական երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ դիվանագիտական ​​հայտարարությունները։

«Այսօր որոշ արմատական ​​քաղաքական գործիչներ թաքնվել են Եվրամիության թիկունքում»,- ասել է նա։

Աբդոլլահյանը շեշտել է, որ Եվրամիության ռազմավարական նպատակները զոհ են դարձել բռնի եւ նույնիսկ ահաբեկչական խմբավորումների հավակնություններին, որոնք քաղաքական գործիչներին կեղծ տեղեկություններ են տրամադրում։ Նա կարևորել է Բորելի դերը՝ Եվրամիությանը ոչ կառուցողական հույզերից զերծ պահելու գործում։

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել մատնաշել է իր ջանքերը, որպեսզի բոլոր կողմերը վերադառնան արդեն իսկ համաձայնեցված պայմանավորվածություններին։ Նա նաև նշել է, որ առաջիկայում նոր համաձայնագիր կնքելու նախաձեռնությունները կշարունակվեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը