Ներքին 3 տարի առաջ - 20:55 29-11-2022

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, երկու վիրավոր կա

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման դեպք են արձանագրել, նշված է ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում։

«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակել է ԼՂ զինված կազմավորումների դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու անձ վիրավորում է ստացել»,- նշված է տեղեկագրում։

Հաղորդվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ միջադեպի հետաքննություն է իրականացնում։