Ներքին 3 տարի առաջ - 19:40 29-11-2022

Քիչ եկամուտ ունեցողներն աղքատության շեմից այն կողմ հայտնվելու վտանգ ունեն․ Վահան Քերոբյան

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է։ Հարցազրույցի ընթացքում նախարարը ամփոփել է տնտեսական տարին։

«Տնտեսությունը թե՛ նախորդ, թե՛ այս տարի իր պլանավորվածից շատ ավելի լավ արդյունքների է հասել։ Առաջին տասը ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը 114 տոկոս է, իսկ հոկտեմբերինը՝ 117.5 տոկոս, որը թույլ է տալիս լավատեսական կանխատեսում անել։ Մինչև տարվա վերջ պետք է փորձենք ինչքան հնարավոր է լավ արդյունքներ արձանագրենք։ Մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որը զուգակցվում է բարձր ինֆլյացիայով, դա էլ իր հերթին թանկացնում է սպառողական զամբյուղը, ինչը նշանակում է, որ խոցելի մարդկանց խումբը, այսինքն քիչ եկամուտ ստացող մարդիկ վտանգված են հայտնվել աղքատության շեմից այն կողմ։ Բնականաբար կառավարությունը իր ջանքերը բարձր տնտեսական աճի հետ մեկտեղ ուղղում է նրան, որպեսզի այս խոցելի մարդիկ չհայտնվեն աղքատության շեմից այն կողմ։ Այդ առումով բազմաթիվ գործողություններ ենք արել, ավելացրել ենք նվազագույն կենսաթոշակները։ Հունվարի մեկից փոխվում է նվազագույն աշխատավարձի չափը, ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, բարձրացել է միջին աշխատավարձը շուրջ 17 տոկոսով»։

Նախարարի խոսքով՝ կառավարությունը երկու տարվա ընթացքում ստեղծել է մոտավորապես 74 հազար աշխատատեղ։

Քերոբյանը վստահեցրեց, որ կառավարության կատարած գործողությունները նպաստել են, որ հասարակությունը սեփական մաշկի վրա զգա ավելի լավ ապրելը։

Նախարարը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը աշխարհի միջինից վատ ապրող երկիր է, ուստի կառավարությունը պետք է ջանքերը բազմապատկի, որպեսզի կարողանա երկրում ապրող մարդկանց կենսամակարդակը ավելի բարձրացնել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը