Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:48 14-11-2022

Արցախում կհրաժարվեն դպրոցներում անբավարար միավորային շեմից. Դա կվերացնի երկտարեցության երևույթը

Նոյեմբերի 14-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է հրավիրել:

Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:
Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Օրակարգում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր, որը ներկայացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթության կառավարման, ներառականության և բովանդակության բարեփոխումներով:

Նշված ուղղություններով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, ըստ հիմնական զեկուցողի, թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։

Մասնավորապես, համակարգում ուսուցչի մասնագիտական չափանիշների ներառումը հնարավորություն է տալիս հստակեցնելու ուսուցչի աշխատանքային առաջխաղացման հեռանկարը, այն դարձնելու չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցելու վարձատրության համակարգին՝ տարակարգերի շնորհման միջոցով։ Մասնագիտական չափանիշի սահմանումը հնարավորություն կընձեռի նաև հստակեցնելու ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունները՝ հրաժարվելով միատեսակ և միաչափ վերապատրաստումներից և անցում կատարելով կարիքի վրա հիմնված և մասնագիտական չափանիշի պահանջներից բխող վերապատրաստումներին։

Մասնագիտական չափանիշները կհստակեցնեն նաև ուսուցչական կադրերի պատրաստման գործընթացից անհրաժեշտ պահանջները՝ նպաստելով մասնագիտական կրթության ծրագրերի վերափոխմանը։

Ուսումնական հաստատություններում կառավարումը ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմնի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև տարանջատելու արդյունքում ակնկալվում է արհեստավարժ և արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ:

Կարևոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։ Արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում՝ հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, ինչը կվերացնի երկտարեցության երևույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի սոցիալական մեկուսացմանը և խնդրի խորացմանը։ Բացի այդ, անգամ սովորողի կողմից տրված նվազագույն չափով պատասխանը բացասական չի կարող համարվել, այն նույնպես փոքր, բայց դրական քայլ կարող է դիտվել՝ խթանելով ուսման առաջընթացը։

Նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները և չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով։

Օրենքի լրամշակման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացը` ապահովելով յուրաքանչյուր երեխայի համար մատչելի և հասանելի կրթության հնարավորություն:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը երեխայի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկումն է, ուսումնական ծրագրի յուրացման դժվարությունների պատճառների վերհանումը, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտումը և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանումը, բացառիկ ունակությունների վերհանումը:

Օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հստակեցնում են այս քաղաքականությունը։

Հանրակրթության կառավարման ոլորտում առաջարկվող փոփոխությունը թույլ կտա մի կողմից նվազեցնել վարչարարությունը և մեծացնել համակարգի ճկունությունը, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի նվազեցնելու այն ռիսկերը, որոնք տարբեր ուսումնական հաստատություններում արմատավորված պրակտիկաներում դիտարկվում են ներկայումս, որոնց արդյունքում խորհրդի կողմից շատ հաճախ իրականացվում են ոչ համարժեք ընտրություններ։

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա:

Նախարարը պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցադրումներին:

Նախագիծը 3 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին