Ներքին 3 տարի առաջ - 15:46 29-11-2022

Հայաստանի ճարտարապետների պալատը նոր նախագահ և խորհուրդ ունի

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 19-ին, 20-ին և 26-ին կայացել է պալատի ընդհանուր ժողովը, որի շրջանակում տեղի են ունեցել խորհրդի անդամների և պալատի նախագահի ընտրություններ։ Մասնագիտական հանրության համար կարևոր իրադարձությանը մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, տեղակալներ Նունե Պետրոսյանը և Դավիթ Գրիգորյանը, խորհրդական Արտավազդ Թարխանյանը և պալատին անդամակցող կոմիտեի մյուս աշխատակիցները։ 111 ձայն հավաքելով պալատի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Բադալյանը, ձևավորվել է 17 անդամից բաղկացած խորհրդի նոր կազմը։

Ընդհանուր ժողովին կոմիտեի նախագահը հանդես է եկել ելույթով և կարևորել Քաղաքաշինության կոմիտեի ու Հայաստանի ճարտարապետների պալատի սերտ համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել քաղաքաշինական մի խումբ հարցերի կանոնակարգումը։

Արմեն Ղուլարյանը երախտագիտության խոսքեր է ասել պալատի նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանին և խորհրդի անդամներին՝ մասնագետներին համախմբելու, ոլորտային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ նրանց ձայնը լսելի դարձնելու համար։ Մկրտիչ Մինասյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել է «Ալեքսանդր Թամանյան» ոսկե մեդալով:

Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ ունենալով մեծ ներուժ՝ Ճարտարապետների պալատի ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական գործընթացներին կարող է ավելի տեսանելի և ընդգրկուն լինել.

«Կառույցը պետք է լինի ոչ միայն խնդրի հետևանքների մասին բարձրաձայնող, այլև առաջին հերթին նախաձեռնող՝ առաջարկելով նոր գաղափարներ, առաջադրելով ժամանակի պահանջներին համահունչ զարգացման ծրագրեր։ Պալատը կարող է մասնագիտական ազնիվ մղումով, բազմակարծության սկզբունքով, բայց նաև համախմբվածությամբ անմիջական մասնակցություն ունենալ խնդիրների կանոնակարգմանը»:

Նա ընդգծել է, որ պալատը կարող է երիտասարդ ճարտարապետների համար հետաքրքիր դարբնոց լինել. «Իմ խորին համոզմամբ՝ Ճարտարապետների պալատը պետք է համախմբի ինչպես տարիների վաստակ ունեցող, այնպես էլ նոր գաղափարներով տոգորված երիտասարդ, խոստումնալից մասնագետներին, ովքեր նոր լիցք կհաղորդեն մասնագիտական մտքի զարգացմանը»:

Նկատելով, որ Ճարտարապետների պալատի խորհրդի նոր կազմին և նախագահին պատասխանատու աշխատանք է սպասվում՝ Արմեն Ղուլարյանը վստահեցրել է, որ Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է կիսել մասնագիտական հանրության մտահոգությունները և ականջալուր լինել ոլորտային խնդիրների մասին նրանց դիտարկումներին.

«Համոզված եղեք, որ կոմիտեն մշտապես սատարելու է մասնագիտական շրջանակից եկող առարկայական առաջարկների, գաղափարների կյանքի կոչմանը»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ելույթը եզրափակել է՝ նոր կազմին և ղեկավարին մաղթելով հաջողություն, տոկունություն, համարձակ գործելու վստահություն և քայլ առաջ կատարելու միասնական կամք:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե