Ներքին 3 տարի առաջ - 10:20 29-11-2022

Ինչու է Դավիթ Բալայանը հրաժարվել առաջխաղացումից

Oragir.news-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դիմում է գրել և հրաժարվել առաջխաղացումից։

Ինչպես հայտնի է, ավելի վաղ ԲԴԽ-ն նրա թեկնածությունն էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվելու համար։ Մենք ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Բալայանի առաջխաղացումը տեղավորվում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դիվանագիտական քայլերի կոնտեքստում, այդպիսով նա փորձում է սիրաշահել դատական համակարգի անկախական թևին։

Պաշտոնապես Դավիթ Բալայանն իր որոշումը պատճառաբանել է ծանրաբեռնվածությամբ, շատ վարույթներ ունենալով։ Ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ Բալայանն ասել է, թե չի ցանկանում առաջխաղացում ունենալ այն ԲԴԽ-ի կողմից, որը առաջխաղացում է ապահովում նաև դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Ի դեպ, Մնացական Մարտիրոսյանի նշանակման հրամանագիրը, ամենայն հավանականությամբ, նախագահը չի ստորագրի։

Հնարավոր է՝ նախագահն առհասարակ վերադարձնի ներկայացված նշանակումների ողջ փաթեթը, որի մեջ է նաև Դավիթ Բալայանի նշանակման միջնորդությունը։ Գուցե նախագահի կողմից նշանակման հրամանագիրը չստորագրելու հանգամանքը ևս դեր է ունեցել Բալայանի որոշման մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը