Արտաքին 3 տարի առաջ - 09:18 29-11-2022

Կիևի գլխավոր տոնածառը կլինի առանց լույսերի


Որոշվել է Կիևի գլխավոր տոնածառը տեղադրել առանց լուսավորության՝ էլեկտրաէներգիա խնայելու համար: Այս մասին հայտնել են ուկրաինական YASNO էներգետիկ ընկերությունում, հայտնում է «UNN» հրատարակությունը։ Էներգետիկ ընկերությունից նշել են, որ այսպիսով հնարավոր կլինի նվազեցնել ցանցի լրացուցիչ ծանրաբեռնվածությունը։

Նշվում է, որ լույսերով տոնածառը մեկ օրում ցանցի վրա 5,96 մեգավատտ հզորությամբ ծանրաբեռնվածություն է ավելացնում, երկու տոկոսով ավելացնելով Ուկրաինայի մայրաքաղաքի ընթացիկ դեֆիցիտը: Այս ծավալները համարժեք են մեկ ժամում տասներկու բարձրահարկ շենք էլեկտրաէներգիայով մատակարարելուն։

Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոսել էր Ամանորին Ուկրաինայի մայրաքաղաքի նախապատրաստության մասին։ Նրա խոսքերով՝ տոներին նախապատրաստվելով՝ քաղաքի բազմաթիվ թաղամասերում տոնածառեր կտեղադրվեն։ Միաժամանակ քաղաքապետը նշել էր, որ զանգվածային տոնախմբություններ չեն լինելու։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից