Արտաքին 3 տարի առաջ - 18:55 28-11-2022

Վրաստանում բժիշկները թույլ չեն տվել Սաակաշվիլիին դատարան տեղափոխել

Վրաստանում բժիշկները թույլ չեն տվել այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Թբիլիսիի քաղաքային դատարան՝ դատավարությանը մասնակցելու համար։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Խատիա Դեկանոիձեն։

Հաղորդվում է, որ այսօր առավոտյան Սաակաշվիլիի փաստաբանները հայտնել են, որ վերջինս ցանկություն ունի ներկա գտնվել դատավարությանը՝ նշելով, որ նրան դատարան կարող են տանել միայն պատգարակով կամ անվասայլակով։ «Հիվանդանոցը և բժիշկները թույլ չեն տալիս։ Նրանք չեն կարող պատասխանատվություն կրել ճանապարհին տեղի ունեցածի համար, ինչը խոսում է Սահակաշվիլիի ծանր վիճակի մասին», - ասել է Դեկանոիձեն:

Դեկանոիձեն հայտնել է, որ ինքը Սաակաշվիլիին տեսել է տասը օր ընդմիջումով, և այդ ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչը կարելի է տեսնել անզեն աչքով։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայիս նախագահ Նիկա Մելիան հայտարարել է, որ Սաակաշվիլիի տեղափոխումը մերժվել է, որպեսզի մարդիկ սեփական աչքերով չտեսնեն, թե բանտում ինչ վիճակի է հասել երկրի նախկին նախագահը։

Նա շեշտել է, որ երկրի կառավարությունը չի ցանկանում, որ հասարակությունը համոզվի նրանում, ինչում համոզված են բժշկական հանրության բոլոր ներկայացուցիչները, ովքեր հնարավորություն են ունեցել այցելել Սաակաշվիլիին։ «Եթե նա հայտնվի դատարանի դահլիճում, տեսողականորեն պարզ կդառնա, որ նրա առողջությունը ոչնչացվել է Իվնաիշվիլիի համակարգի կողմից»,- ասել է Մելիան։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները Սաակաշվիլիին անվանում են պետական ​​հանցագործ և բացառում նրա ազատ արձակումը։ Վերջիններս բացառում են նաև Վրաստանի նախկին նախագահի տեղափոխումը արտասահմանյան կլինիկա՝ պնդելով, որ վերջինս Վրաստանում նա ստանում է անհրաժեշտ բարձրակարգ բժշկական օգնություն, ինչպես բոլոր բանտարկյալները։

Միխեիլ Սաակաշվիլին, ով նախագահական ժամկետն ավարտելուց հետո ապրել և աշխատել է Ուկրաինայում, 2021 թվականի աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլից քիչ առաջ գաղտնի վերադարձել է Վրաստան, որից հետո կալանավորվել և բանտարկվել է։ Ներկայումս նրա նկատմամբ հարուցված են մի շարք գործեր, որոնց դատավարությունը շարունակվում է։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում