Ներքին 3 տարի առաջ - 10:13 27-11-2022

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ջերմուկում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Սարավան-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։