Արտաքին 3 տարի առաջ - 10:40 25-11-2022

ԵՄ էներգետիկայի նախարարները պայմանավորվել են հանել ռուսական գազը համատեղ գնումների պայմանագրերից


ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները պայմանավորվել են հանել ռուսական գազը համատեղ գնումների պայմանագրերից, որոնց ծավալը 2023թ. պետք է կազմեր առնվազն 13,5 մլրդ խորանարդ մետր։ Այս մասին նշվել է Եվրահանձնաժողովի հայտարարությունում, տեղեկացրել է ՌԲԿ-ն։

«Նոր կանոնները գլոբալ շուկաներում գազ գնելու հնարավորություն կստեղծեն ԵՄ անդամ երկրների եւ էներգետիկ ընկերությունների համար։ Անդամ երկրներն ընդգծել են, որ ռուսական գազը կհանվի համատեղ գնումների պայմանագրերից»,- նշվել է փաստաթղթում։

Նախարարները համաձայնության են եկել մի շարք հարցերում, այդ թվում.

- էներգետիկայի ոլորտում կանոնակարգող մարմինների համագործակցության գործակալության կողմից մինչեւ մարտի վերջ հեղուկացված գազի վերաբերյալ ԵՄ նոր ստանդարտ ստեղծելու մասին,

- գազի գների ցերեկային գների սահմանափակման մեխանիզմի կիրառման մասին՝ ըստ TTF-ի,

- ԵՄ էներգետիկ համերաշխության ամրապնդման մասին, որպեսզի «համոզվեն, որ արտակարգ իրավիճակի դեպքում ոչ մի պետություն միայնակ չի մնա»,

- այն տեխնոլոգիաների թույլատրման ընթացակարգի արագացման մասին, «որոնք կարող են փոխել իրավիճակն արդեն այս ձմռանը, օրինակ՝ արեւային ֆոտոէլեկտրական համակարգերի եւ ջերմային պոմպերի սարքի»։

«Ես չեմ կարող գերագնահատել, թե որքան կարեւոր են այս միջոցները ներկա ճգնաժամին արձագանքելու համար, եւ ես ուրախ կլինեի, որ համաձայնություն ձեռք բերվեր բանակցություններում։

Չափազանց կարեւոր է առաջ ընթանալ եւ որքան հնարավոր է արագ իրականացնել այս փաթեթը, եւ ես հույս ունեմ, որ Խորհուրդը փաթեթը պաշտոնապես կընդունի առաջիկա շաբաթներին»,- ասել է էներգետիկայի գծով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում