Արտաքին 4 ամիս առաջ - 20:25 22-05-2026

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը Ստամբուլի բնական պաշարների երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ։

Բայրաքթարը նշել է, որ քննարկել են նավթի, բնական գազի, էներգետիկայի, տարածաշրջանային էներգետիկ կապուղիների և վերականգնվող էներգիայի ոլորտներում իրականացվող քայլերը։

Ըստ նախարար Բայրաքթարի՝ երկկողմ գործընկերությունը, որը Կասպից ծովից մինչև Եվրոպա ձգվող էներգետիկ միջանցքի ողնաշարն է, «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով, առաջիկա ժամանակահատվածում կշարունակի մեծ ներդրում ունենալ երկու երկրների զարգացման, տարածաշրջանի կայունության և էներգամատակարարման անվտանգության գործում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի