Արտաքին 3 տարի առաջ - 18:23 24-11-2022

Զախարովան նշել է, որ Մոսկվան կշարունակի աշխատել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աշխատել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Մոսկվան պնդում է, որ անհրաժեշտ է կատարել պայմանավորվածությունները և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել տարածաշրջանի սրման»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպերը կանխելու համար Մոսկվան քաղաքական մակարդակով կապեր է պահպանում երկու երկրների հետ։

Զախարովան հավելել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, ով ներկայումս գտնվում է Բաքվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով, Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկելու է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցերով Ռուսաստանի Դաշնության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի